A
A
Լեւոն Արոնյանը գրավեց 9-րդ տեղը
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթները Չինաստանում տեղի ունեցող համաշխարհային մտավոր խաղերի բասկյան շախմատի (միաժամանակյա հանդիպում երկու խաղատախտակների վրա) մրցաշարում: Այսօր կայացած վերջին երկու տուրերում մեր գրոսմայստերը միեւնույն 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց լեհ Ռդոսլավ Վոյտաշեկի եւ չինացի Վան Հաոյի հետ: Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա 2,5 ետ մնաց մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նոպոմնյաշչուց: