A
A
Լիլիթ Մկրտչյանը շարունակում է վստահ հանդես գալ
Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է վստահ հանդես գալ լեհական Վրոցլավում ընթացող կանանց շախմատի միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 7 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ Կարինա Շեպկովսկա-Խորովսկայի հետ կիսում է 1-ին տեղը: Երեկ կայացած տուրում նա սեւերով ոչ-ոքի էր խաղացել հենց լեհ շախմատիստուհու հետ: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Լելիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի բելառուսցի Նաստասյա Զյազյուլկինայի հետ, որը 3,5 միավոր ունի եւ դեռեւս պայքարում է մրցանակային տեղերի համար: