A
A
Հովհաննես Գաբուզյանը գրավեց 3-րդ տեղը
Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային տեղ է զբաղեցրել իտալական Պադովայում ավարտված շախմատային փառատոնում: Մեր երիտասարդ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ բուլղարացի Կիրիլ Գեորգիեւի եւ իտալացի Դավիդ Դվիրնիի հետ բաժանել է 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հովհաննես Գաբուզյանը ի վերջո զբաղեցրել է 3-րդ տեղը եւ 600 եվրո պարգեւ է ստացել: Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Յուրի Վովկը, որը կես միավոր շատ է վաստակել, քան մեր շախմատիստը: