ՀԱՕԿ-ը կապահովի մեր մարզիկների մասնակցությունը Բաքվում (տեսանյութ)
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը գոհ է 2014 թվականին հայ օլիմպիականների ելույթներից: «Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցեցինք վարկանիշ ձեռք բերած մարզիկներով, ինչն արդեն մեծ ձեռքբերում է Հայաստանի համար: Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում 14 մասնակիցներից 7-ը մեդալ է նվաճել, որը տոկոսային հարաբերությամբ ֆանտաստիկ արդյունք է: Ճիշտ է, եղան նաեւ սայթաքումներ: Խոսքը վերաբերում է մեր մարմնամարզիկին եւ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը, որոնք մեդալի թեկնածուների թվում էին, բայց չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Նանկինում» ,- այսօր հայտարարեց Հրաչյա Ռոստոմյանը: Խոսելով գալիք տարվա մասին՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ օլիմպիական կոմիտեն ամեն կերպ աջակցելու է մեր մարզիկներին օլիմպիական վարկանիշային մրցումներում եւ ձմեռային փառատոնում, որը կայանալու է 2015 թվականին: «Եթե փետրվարին որոշվի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին, ապա ՀԱՕԿ-ը լիովին կապահովի մեր մարզիկների նախապատրաստումն ու մասնակցությունը», - եզրակացրեց Հրաչյա Ռոստոմյանը: