Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու քաղաքապետն ընդհատել է պաշտոնական այցը

Հասարակություն
gyumri13

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդհատել է պաշտոնական այցը ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի: Օրեր առաջ պաշտոնական հրավերով Գլենդել մեկնած Սամվել Բալասանյանը, տեղեկանալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, ընդհատել է ացը, որի շրջանակներում նախատեսված էր ստորագրել Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր: Գյումրու քաղաքապետարան