Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը հաղթեց Լեւոն Արոնյանին

Սպորտ
aronyanle65

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը անհաջողության մատնվեց հոլանդական Վեյք ան Զեեում տեղի ունեցող միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստը մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Սկզբում հավասար պայքար էր ընթանում եւ թվում էր, որ կգրանցվի ոչ-ոքի, սակայն սեւ խաղաքարերով հանդես եկող Լեւոն Արոնյանի 36-րդ քայլին սխալվեց, որից անմիջապես օգտվեց նորվեգացի գրոսմայստերը: Նա աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը սեւերի թագավորի վրա եւ 11 քայլ անց ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում, մնաց 1,5 միավորով եւ էլ ավելի նահանջեց մրցաշարային աղյուսակում: Վաղը նախատեսված 6-րդ տուրում նա սեւերով կհանդիպի հոլանդացի շախմատիստ Լյուկ Վան Վելիի հետ: