Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգնան համոզվելու, որ Պերմյակովը Հայաստանում է

Հասարակություն
koko

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ Գյումրիում ժողովրդի առաջ հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն կա՝ խումբ կազմել եւ գնալ համոզվելու, որ Պերմյակովը Հայաստանում է: Պատգամավորը ժողովրդին խոստացավ, որ ֆոտո կամ վիդեո նկարահանման միջոցով ապացույցները կփոխանցեն բոլորին: Ինչ վերաբերում է ժողովրդի հիմնական պահանջին՝ գործը հանձնել հայկական կողմին, ապա, ըստ պատգամավորի, ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս չի կարող նման հարցով դիմել ՌԴ պատկան մարմիններին՝ հարցը դեռեւս քննարկման փուլում է, եւ բավարար հիմքեր է պահանջում: Ի դեպ, պրն Գրիգորյանն  ասաց, որ ձերբակալվածներից երկուսին ազատ են արձակել: