A
A
«Արարատը» կրկին իրանցի ֆուտբոլիստ է ձեռք բերել
Երեւանի «Արարատը» կրկին իրանցի ֆուտբոլիստ է ձեռք բերել: Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, հայաստանյան ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Ամիրի Շոեիբի հետ: Վերջինս նախկինում հանդես է եկել Իրանի բարձրագույն խմբի «Սայպա» եւ «Պերսեպոլիս Շոմալե» թիմերում: Հիշեցնենք, որ երեկ «Արարատը» 1,5 տարվա պայմանագիր էր կնքել իրանցի մեկ այլ ֆուտբոլիստ Սաման Աղազամանի հետ: