Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դահուկավազքում հաղթեցին Արթուր Եղոյանը եւ Աննա Մխիթարյանը

Սպորտ
sport-dahukavazq1

Ծաղկաձորում ընթացող դահուկավազքի Հայաստանի 2015թ առաջնությունում տեղի են ունեցել 1100 մետր արագավազքի մրցումները: Տղամարդկանց մրցավազքում հաղթել է աշոցքցի Արթուր Եղոյանը: Մրցանակային երկրորդ տեղը զբաղեցրել է Արտուշ Մկրտչյանը, երրորդը` Շավարշ Գասպարյանը: Կանանց մրցապայքարում կրկին տոն տվեցին Գյումրիի պատվիրակները: Այս մրցաձեւում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Աննա Մխիթարյանը: Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Կատյա Գալստյանը եւ Լիլիթ Տոնոյանը: Այսօր տեղի կունենան տղամարդկանց 10 կմ եւ կանանց 5 կմ դասական ոճի մրցավազքերը: Մրցումների վերջին օրը կանցկացվի թիմային սպրինտը: