Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

Սպորտ
aronyanle65

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական անգամ ոչ-ոքի խաղաց հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող միջազգային մրցաշարում: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի թիվ 2 շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան անցավ անչափ հետաքրքիր պայքարում: Լեւոն Արոնյանը չնայած մշտապես թեթեւակի դիրքային առավելություն ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ դա վերածել նյութականի: 47-րդ քայլից հետո նա խաղաղ դաշն կնքեց իտալացի շախմատիստի հետ: Այդպիսով, նա վստակեց 2,5 միավոր եւ բարձրացավ 10-րդ հորիզոնական: Վաղը կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի աշխարհի կանանց չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանի հետ, որն առայժմ ունի 2 միավոր: Հավելենք, որ մեր շախմատիստն արդեն երկու միավորով ետ է մնում մրցաշարի առաջատարներից, ուստի մրցանակային տեղ գրավելու համար հարկավոր է մնացած 6 տուրերում նվազագույնը վաստակել 5 միավոր: