Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթլետները խաղարկեցին ձմեռային մեդալները

Սպորտ
sport-atletika

Անցած շաբաթ-կիրակի «Հայաստան» ՄԸ աթլետիկայի սրահում տեղի ունեցավ Հայաստանի աթլետիկայի ձմեռային առաջնությունը: Մրցումներին մասնակցեցին հանրապետության եւ Արցախի աթլետները: Կանանց մրցումներում բոլորից հաջող հանդես եկավ 2000 թ. ծնված Գայանե Չիլոյանը, որը հաղթող ճանաչվեց 50 եւ 400մ վազքերում: Իսկ ահա Հայաստանի հավաքականի առաջատար Ամալյա Շարոյանն այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով: Մյուս մրցաձեւերում չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ մարզուհիները. 800մ վազք` Լիլիթ Հարությունյան, 1500մ վազք` Էլլադա Ալավերդյան, հեռացատկ` Սաթենիկ Հովհաննիսյան, եռացատկ` Նառա Սաֆարյան, բարձրացատկ` Վիկտորյա Ստեփանյան, գնդի հրում` Հերմինե Ավետիսյան: Տղամարդկանց մրցաշարում տարբեր ձեւերում հաղթանակ տարան երեւանցիներ Արթուր Մուրադյանը (50մ վազք), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Լեւոն Ղարիբյանը (եռացատկ), գյումրեցիներ Երվանդ Մկրտչյանը (1500մ վազք), Ալբերտ Մարտիրոսյանը (գնդի հրում), վանաձորցի Նարեկ Ղուկասյանը (400մ վազք), ստեփանակերտցի Աշոտ Հայրապետյանը (800մ վազք): Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, մեր աթլետներն առաջիկայում մասնակցելու են երկու միջազգային մրցումների: Փետրվարի 12-13-ին նրանք հանդես կգան Թեհրանի մրցաշարին, իսկ նույն ամսվա 21-ին Ստամբուլում մասնակցելու են Բալկանյան երկրների խաղերին: