Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակն» ու Դիդյե Բորիսը խզեցին պայմանագիրը

Սպորտ
sport-shirak1

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակից Գյումրիի «Շիրակը» կորցրել է կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոյին։ Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, 25-ամյա ֆուտբոլիստի հետ 2012թ. մարտին կնքած պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվել է: Դիդյե Բորիսը 2014թ. ապրիլի 1-ից մինչեւ նոյեմբերի 23-ը վարձավճարով հանդես է եկել ղազախական «Ժետիսու» ակումբում, որից հետո նա պետք է վերադառնար «Շիրակ», քանի որ պայմանագրի ժամկետը ավարտվում է այս տարվա հուլիսի 31-ին: Սակայն կոտդիվուարցի խաղացողը հարկ համարեց ժամանակից շուտ խզել պայմանագիրը եւ կարիրան շարունակել այլ թիմում: