Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-ամյա Հայկ Բաբայանը` մեծահասակների չեմպիոն

Սպորտ
sport-hradzig

Հայտնի են դարձել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օդամղիչ հրացան 10մ տղաների մրցումներում առաջին տեղը գրավել է 13-ամյա Հայկ Բաբայանը: Նույն վարժության կանանց մրցապայքարում լավագույն արդյունք ցույց է տվել Մարիամ Միքայելյանը: Վազող թիրախ 10 մ վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել են համապատասխանաբար Հովհաննես Խաչատրյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Օդամղիչ ատրճանակ 10մ մրցաձեւում տղաներից հաղթել է Սեւակ Արշակյանը, իսկ աղջիկներից` Էլմիրա Կարապետյանը: