Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eb25c5f7cd3c620e397c148916584352

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա: