Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» մեկ հավաք կանցկացնի Թուրքիայում

Սպորտ
sport-ulis

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ուլիսը» մեկ ամսից ավելի կմարզվի Թուրքիայում: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն այսօր մեկնել է Անթալիա, որտեղ մինչեւ փետրվարի 25-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու: «Ուլիսի» կազմը լուրջ փոփոխություն է կրել: Հավաքին հրավիրված 22 ֆուտբոլիստներից 10-ը նորեկներ են, ընդ որում նրանցից վեցը Վրաստանից է: Իսկ ահա թիմի զամբիացի ֆուտբոլիստ Մուսոնդան այժմ մասնակցում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը: «Ուլիսը» Թուրքիայում նախատեսել է անցկացնել մի շարք ստուգողական խաղեր: Ըստ պայմանավորվածության՝ hունվարի 24-ին թիմը պետք է մրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի», 28-ին` «Վոլգարի», hունվարի 31-ին` «Միլսամի» հետ: Փետրվարի մեջ «Ուլիսը» նախատեսել է ուժերը չափել ղազախական «Կայսարի», «Օկժեպտեսի» եւ «Տարազի» հետ: Փետրվարի 11-ին մեր թիմի մրցակիցը լինելու է Մոսկվայի «Սպարտակը»: