Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համոզելով այլևս խնդիր չի լուծվելու» . վարորդները հստակ պահանջ են ներկայացնում (տեսանյութ)

Հասարակություն
gazel

«Որոշել ենք այլևս գործել օրենսդրական դաշտում. այն ինչ եղել է՝ համոզելով կամ խնդրելով, այլևս չի լինելու»,-հայտարարում է փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ խոսելով երթուղային տրանսպորտի թանկացման և վարորդների գործադուլների մասին։ «Ուղեվարձի մասին օրենքը նայելով՝ հստակ տեսնում ենք, որ ուղեվարձը կարող է փոխվել որոշ դեպքերում փոխարժեքի տատանման, պահեստամասերի կամ վառելանյութի թանկացման դեպքում»,- նշեց պարոն Եղիազարյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք քաղաքապետարանին ըստ այդմ ներկայացրել են նաև որոշակի լուծումներ, սակայն որևէ արձագանք դեռևս չկա։ Ըստ նրա՝ վառելիքը վարորդներին պետք է տրամադրվի ինքնարժեքով, իսկ իշխանությունները պետք է թեթևացնեն նաև նրանց հարկային բեռը։ «Վարորդները այսօր կարեւոր խնդիր ունեն՝ մեքենան լինի սարքին վիճակում, որպեսզի իրենց աշխատանքով կարողանան ընտանիք պահել և ապրուստ հոգալ, իսկ այդ պարագայում գծատերերը որևէ բան չեն կարողանա անել»։ Ըստ նրա՝ վարորդները սահմանվածից երկար ժամանակ չեն կարողանում աշխատել, ինչը անդրադառնում է նաև նրանց ֆինանսական վիճակի վրա։