Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այնպես էին հավաքվել, կարծես թշնամուն էին դիմավորում» (տեսանյութ)

Քաղաքականություն
gasparichsukias

Արցախը այն տեղը չէ, որտեղ կարելի է ակցիա անել. համոզված է ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Նրա համար առհասարակ անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի կարգախոսն ու ավտոերթի իմաստը։Ըստ պատգամավորի, Արցախի ճանապարհին պրովոկացիա է տեղի ունեցել. «Չնայած այս ամեն ինչին, ես ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի եմ համարում»: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համամիտ է՝ Արցախը այն վայրը չէր, որտեղ պետք է ակցիա անցկացնել, բայց ուղղակի միայն խոսքերով ասել, թե ծեծը դատապարտելի է, խոստովանում է ՝ չի կարող. «Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է մարդկանց հետ նման կերպ վարվել։ Օրը ցերեկով մարդկանց ծեծել: Դժվա՞ր էր Գորիսում կանգնեցնել, ասել՝ չի կարելի ավտոերթ անցկացնել Արցախում: Ո՞վ է տեսել էդպես գունդ դուրս բերել, որ մարդկանց ծեծեն, ջարդուխուրդ անեն մեքենաները»։ Արամ Սարգսյանը ցավով է նշում, այս ամենը երկրում տիրող անպատժելիության արդյունքն է. «Բոլորը սովոր են, որ պետք է անպատիժ մնան, մենք սովորեցնում ենք ժողովրդին, որ կարելի է նման բան անել, որովհետեւ իշխանությունն է այդպես որոշել։ Պետք է պատժվեն այդ մարդիկ, այլապես բոլորը կմտածեն, թե կարելի է այդպես: Բոլոր նման դեպքերը մնում են անպատիժ, սա պետք է քննարկման առարկա դարձնել. ԼՂՀ- ն պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդպես արել։ Այնպես էին հավաքվել, կարծես թշնամուն էին դիմավորում»։ Այդ օրը ծեծի են ենթարկվել նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցներ։ Սուքիաս Ավետիսյանը, սակայն, հիշեցնում է. «Եթե մարդ անցնում է արցախյան պատերազմով, չի նշանակում, որ ամեն ինչ կարելիա իրանց»։