Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն առաջիկայում մեծ հանրահավաքներ կանի

Քաղաքականություն
carukyan-gagik

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի» խորհրդաժողովին հայտարարեց` առաջիկայում մեծ հանրահավաքներ են լինելու Երեւանում եւ մարզերում. «Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ նոր ընտրությունների շնորհիվ լինի նոր իշխանություն` ժողովրդի իրական քվեով։ Մեր լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանությանը վերջապես զգալ պատասխանատվության իր բաժինը»։ Ըստ պարոն Ծառուկյանի՝ ժողովուրդը այսօր կանգնած է հզոր պոռթկման եզրին. «Մեկ անզգույշ բառը մարդկանց կարող է հանել փողոց։ Դա կարող է լինել անկառավարելի, հզոր ալիք»։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրի հանդեպ ու մասնակցում են խորհրդաժողովին։ Գագիկ Ծառուկյանը դատապարտեց չեզոք կեցվածքը. «Կոչ եմ անում չհոգնել, չհիասթափվել ու ժողովրդի մեջից հանել անտարբերությունն ու հուսալքությունը»։ ԲՀԿ նախագահը այսօր իր ելույթում վստահեցրեց, որ չի ուզում իշխանությունը լինի մեկ կուսակցության ձեռքում եւ կոչ արեց. «Հայաստանին պետք է նոր իշխանություն, որը կազմված կլինի կրթված մարդանցից։ Ես ուզում եմ բոլոր կրթված մարդիկ չգնան երկրից ու կառավարեն այն։ Ես հայտարարում եմ, որ աշխարհի բոլոր ծայրերից հրավիրում եմ կրթված մարդկանց իմ անձնական միջոցներով եւ պատրաստ եմ նրանց բարեկեցությունը ապահովել, եւ ուզում եմ նրանք մեր թիմից լինեն։ Ինձ ոչ թե կեղծ հայրենասիրական ճառեր են պետք, այլ գործ է պետք։ Ես գործի մարդ եմ»։