Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծկռտուքը սեպ է խրել ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև. Ստ. Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
stepan-safaryan

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը համոզված է, որ հունվարի 31-ին Բերձորում հիմնադիր նախախորհրդարանի անդամների հետ տեղի ունեցած դաժան ծեծկռտուքը սեպ է խրել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև: Նա չի հավատում, որ կատարվածի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության` համարելով սա երկու երկրների իշխանությունների ամենաթողության արդյունք: «Այն, որ այսօր արդեն ձերբակալում են ծեծվողին, այլ ոչ թե ծեծողներին, սա նշանակում է, որ մենք չափազանց վտանգավոր ընթացքի մեջ ենք, և դրա պատճառը այն է, որ մենք չենք հասել պատժելիության կիրառմանը միջադեպի կատարողների հանդեպ: Սա կարող է շատ վատ քաղաքական հետևանքներ ունենալ ոչ միայն հիմնադիր խորհրդարանի , այլ նաև Արցախի և Հայաստանի ժողովրդավարության համար»,-շեշտում է նա: Մանրամասները` տեսանյութում