Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատ սրբազանը՝ թուրք ռեժիսորի ֆիլմի մասին. գաղափարախոսություն չկար (տեսանյութ)

Հասարակություն
jaher3

«Մենք հաճախ խոսում ենք Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին , բայց բացարձակապես չենք անդրադառնում Ցեղասպանության պատճառների վերացմանը, իսկ եթե մենք չվերացնենք Ցեղասպանության պատճառները վտանգը դրա կրկնման և նորից հետևանքներ ունենալու, մշտապես կա»,- շեշտում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումների մասին։ Նրա կարծիքով՝ վերջին շրջանում հանրությունը կարծես մշակութային յուրաքանչյուր ստեղծագործության մեջ տեսնում է քաղաքական մոտիվներ։ «Եթե մենք ստեղծում ենք արվեստի գործ, ապա չափանիշները պետք է լինեն արվեստի, այլ ոչ թե քաղաքական, եթե գիտական գործ, ապա չափանիշները ՝ գիտական։ Երբ որ մենք ստեղծում ենք մի գործ, իսկ գնահատականները տալիս ենք ուրիշ ոլորտից, ապա մենք որևէ արդյունքի չենք հասնում ոչ մի ոլորտում»,-ասում է նա ։ Բագրատ եպիսկոպոս սրբազանի համոզմամբ էլ ՝ Ցեղասպանության 100- ամյակին նվիրված միջոցառումները կարծես ձեռնարկային իրադարձությունների հերթականություն լինեն։ «Դա տեղեկատվական առումով շատ լավ է, բայց հատկապես մշակութային առումով մենք պետք է կարողանանք պատգամներ փոխանցենք դրա միջոցով, թե ինչ ենք մենք ուզում այս ամենով ասել»։ Այս համատեքստում խոսելով նաև թուրք ռեժիսորի Ցեղասպանության 100- ամյակին նվիրված «Սպի» ֆիլմի մասին՝ Բագրատ սրբազանը նշեց. «Ես կարծում եմ, որ նույնիսկ վտանգավորության հասնող ինչ-որ մի շարահարություն էր այդ ֆիլմը, քանի որ ներքին ենթաշերտով ես չտեսա ամբողջ համատեքստը Ցեղասպանության մասին, այլ տեսա պարզ դրվագային այս կամ այն դեպքերը, որ տեղի են ունենում, որ արդեն այսօր ուզած-չուզած քաղաքականության մեջ է դրվում, որ պատերազմում այսպիսի ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց գաղափարախոսություն այնտեղ արտահայտված չէր»։ Ըստ Բագրատ սրբազանի նաև ակնարկ չկար ֆիլմում այն մասին, թե այդքանից հետո ինչ պետք է տեղի ունենա՝ հատուցման գաղափար, պահանջատիրության գաղափար, թե այլ որևէ բան՝ նույնիսկ հոգևոր լուծումները, որ տրված էին ֆիլմում ՝ տանելու անհավատության, կամ բերելու հավատքի, նույնիսկ դա չկար։