Մենք դատապարտում ենք, որ Գյումրիում քաղաքացի է ձերբակալվել. պատգամավոր
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին նշեց, որ ինքն արդեն հեռախոսազրույց է ունեցել համապատասխան կառույցների հետ եւ շուտով մեկնելու է Գյումրի՝ տեղում ուսումնասիրելու Գյումրիում ձերբակալված ակտիվիստ Մնացական Ալեքսանյանի գործը: Հիշեցնենք, նա ձերբակալվեց Գյումրիում կազմակերպված ինքնաբուխ ցույցերի ժամանակ, որոնք հետեւեցին հայտնի սպանդին։ «Այդ գիշեր ես եւս եղել եմ Գյումրիում: Այդ օրը մեզ հաջողվեց հասնել նրան, որ որեւէ քաղաքացու չձերբակալեցին: Մենք դատապարտում ենք, որ քաղաքացի է ձերբակալվել: Նա պահանջել է այդ վիժվածքին հանձնել հայկական կողմին, իսկ դա արդարացված պահանջ է, որի համար պայքարել եմ նաեւ ես: Անձամբ եմ զբաղվելու այդ խնդրով»,- հայտարարեց նա: Այն հարցին, թե պատրատվո՞ւմ է արդյոք մասնակցել այսօր Գյումրիում նախատեսվող ավտոերթին, պատգամավորը պատասխանեց, որ ոչ. «Չեմ կարող մասնակցել, դատական նիստի եմ»: