Գալուստ Սահակյանի տեքստը ինքը չի գրել
Խոսելով ԲՀԿ համաժողովից, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակությունից ու դրան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արձագանքից` ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց. «Եթե ուշադիր կարդաք, կհամոզվեք, որ այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել։ Դրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն: Ես սա վիրավորելու համար չեմ ասում: Ես կնախընտրեի ցանկացած քաղաքական գործչի հետ բովանդակային բանավեճի մեջ մտնել: Նրանք, որոնք հակասություն են փորձում փնտրել, պոպուլիզմ է ու վիրավորական»: Իսկ Գալուստ Սահակյանն ասել էր, թե ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնված, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շատ կարեւոր մեսիջներ է ասել. «Երեկվա միջոցառումը ես համարում եմ կարեւորագույն քայլ՝ երկրում ստեղծելու կոնսենսուս քաղաքական ուժերի ու ժողովրդի միջեւ»: Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն խուսափում է իր ելույթներում շոշափել վարչապետի անունը, ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Իմ ելույթներում երեւի քչություն չի անում, որ վարչապետի ու կառավարության անունները չտամ: Ես միշտ ասել եմ՝ եթե վարչապետը հիսուն տոկոսի վետոյի իրավունք չունենա քաղաքական մենաշնորհի առումով, ապա մենք կունենանք այն իրավիճակը, ինչ նախորդ կառավարության դեպքում էր»: