Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սառնաղբյուրցի երիտասարդն ազատ արձակվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mnac

Մի քանի տասնյակ մարդ  հավաքվել էր  Ախուրյանի ոստիկանության մոտ։  Փետրվարի 4-ին ձերբակալվել էր  եւ Ախուրյանի ձերբակալվածների պահման վայր էր  տեղափոխվել  22-ամյա Մնացական Ալեքսանյանը՝ հունվարի 15-ի Գյումրու բախումների առիթով հարուցված քրեական գործով: Ըստ լրատվամիջոցների՝ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քննիչին ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին եւ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը : Հայրն ու փաստաբանը այդ մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։ Եթե երիտասարդը ազատ չարձակվի, սառնաղբյուրցիները հայտարարել են, թե կփակեն ճանապարհը։ Ժամը 17-ին լրանում է 72 ժամը, երբ կամ երիտսարդին ազատ պետք է արձակեն կամ մեղադրանք առաջադրեն։ Երիտասարդն ազատ արձակվեց, եւ ներողություն խնդրեց լրագրողներից՝ասելով, թե շտապում է տուն՝ հիվանդ  մորը տեսնելու։ «Հայ տղու համար հասկանում եք՝ ինչ է հիվանդ մորը երկու օր չտեսնելը»,- նշեց նա։