Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿՈՒՄ

Մարզեր

Այսօր Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին համայնքապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների առաջադրման վերջին օրն էր: Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 5 թեկնածու, իսկ ավագանու թեկնածուների թիվը 46-ն է:

Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Մարտին Սուքիասյանը, Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը, Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը եւ անկուսակցական, «Գյումրի տեքստիլ» ԲԲԸ անվճարունակության գործով կառավարչի օգնական Հունան Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուներին, ապա նրանցից 23-ը որեւէ կուսակցության չեն հարում, ՕԵ եւ ՀՀԿ-ից առաջադրվել են 9-ական թեկնածուներ: Իշխող կոալիցիան ներկայացնող ՀՅԴ-ից առաջադրվել է 2 ներկայացուցիչ, մեկական թեկնածուներ ունեն ԱԻՄ եւ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունները:

Նշենք, որ առաջադրված թեկնածուներից տարիքով ամենամեծը 67 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը` 23: