Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի վերաբերյալ հարցման մերժումը խախտում է ՀՀ սահմանադրությունը. Էկոլուր

Հասարակություն
3d3bb28ce74925652cc054a16754b560

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը էկոԼուրին մերժեց տրամադրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի 2014թ. դրական եզրակացության տեքստը: Մերժման հիմնավորումը չի համապատասխանում ԷկոԼուրի հարցման էությանը և խախտում է Հայաստանի օրենսդրությունը:

ԷկոԼուրը 2014թ-ի հոկտեմբերի 16-ին նամակով դիմել էր հանձնաժողով` խնդրելով տրամադրել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի 2014թ. եզրակացության տեքստը:

Ի պատասխան հանձնաժողովի անդամ Յուրի Ջավադյանը 2015թ. հունվարի 19-ի նամակում գրում է. «ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի կողմից «ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր» նախագիծը քննության է առել 24.09.2014թ. նիստում, և դ7/14-փ արձանագրությունով ամրագրվել են երկու կետից բաղկացած առաջարկությունները:

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Սյունիքի մարզի Գորայք գյուղապետարանում 27.09.2014թ. կազմակերպված նախագծի և ՇՄԱԳ-ի հաշվետվության լսումներում «Գեոթիմ» ՓԲԸ կողմից ամրագրվեց, որ հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների հիման վրա նախագծում կատարվել են համապատասխան լրամշակումներ:

Նախագծի լսումներում Ձեր կողմից բացակայությունը, գնահատելով որպես դրական մոտեցում նախագծային լուծումների նկատմամբ, 16.10.2014թ. նամակին պատասխան չի տրվել:

Անհրաժեշտության դեպքում առաջարկվում է նախագծի վերաբերյալ հետաքրքրող հարցերի շուրջ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել ՀՀ բնապահպանության նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ին, որտեղ գտնվում են նախագծային և համաձայնեցման բոլոր փաստաթղթերը»: Էկոլուր