A
A
ԻՐԱՐ ՀԱՋՈՐԴՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես տեղեկացրել է Շիրակի մարզում գործող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բագրատ Ստեփանյանը, հոկտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու. գործող քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Գարիկ Գրիգորյանը եւ Արթուր Պապոյանը: Բոլորն էլ անկուսակցական են:
Ավագանու անդամի թեկնածություն է առաջադրել 30 քաղաքացի:
«Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները տեղեկացնում են, որ Մարալիկի քաղաքապետի ընտրություններ չեն նախատեսվում, քանզի այդ պաշտոնի համար արտահերթ ընտրությունները կայացել էին 2004 թվականին, իսկ ավագանու կազմում ընդգրկվելու համար հայտ է ներկայացրել 34 քաղաքացի: