Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եգիպտոսը հայկական ջրի կարիք ունի (տեսանյութ)

Տնտեսություն
DSC1414

Հայ եւ եգիպտացի մասնագետներն ու ուսանողները մարտ ամսից սկսած փորձի փոխանակում կարող են անցկացնել տուրիզմի ոլորտում։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը հայտարարել է, որ օրեր առաջ Եգիպտոսի Արաբական հանրապետության հետ կնքել է երկկողմ համաձայնագիր. «Այն ուսանողները, որոնք տուրիզմի ոլորտում են սովորում, կարող են անվճար մեկնել Եգիպտոս եւ մեկ տարի ստանալ համապատասխան կրթություն»։ Համաձայնագրի շրջանակում, մայիսին Հայաստան կժամանեն եգիպտացի մասնագետները։ Նրանք կանցկացնեն սպասարկման ոլորտի դասընթացներ։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը նաեւ ծրագրեր է նախատեսել տնտեսական ապրանքների շրջանառության ոլորտում։ Մարտի 16-ին ՀՀ գործարար ոլորտից պատվիրակություն է մեկնելու Եգիպտոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական համաժողովին. «Այնտեղ հայ մասնագետները հնարավորություն կունենա ներկայացնել իրենց արտադրանքները, ծառայությունները, հիմնականում IT ոլորտի շրջանակներում»։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը համոզված է, որ այնտեղ կկնքվեն արտահանման պայմանագրեր. «Բացի IT ոլորտից, Եգիպտոսում կարող են հետաքրքրվել նաեւ մեր ջրով։ Ջուրը այսօր Հայաստանում համար մեկ բրենդն է, իսկ Եգիպտոսը ունի դրա մեծագույն անհրաժեշտությունը։ Եթե մենք կարողանանք պետական մակարդակով ջուր արտահանել Եգիպտոս, որտեղ 90մլն մարդ է բնակվում, ապա դա մեծ առաջընթաց կլինի»։ Մարիամ Մանուկյանը նաեւ վստահեցրեց, որ Հայաստանը ջրի այդպիսի քանակությամբ արտահանման հնարավորություն ունի։