Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի պատասխան ՀՀԿ-ի տշած գնդակի. լուսանկարներ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzhcarukyan7

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո հետեւյալ հայտարարությունն է արել. «Առաջարկում եմ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցով: Որոշման պատրաստի նախագիծը կա, իսկ 44 պատգամավորի ստորագրություն կա: Իմ ստորագրությունը երաշխավորում եմ»: Իսկ այսօր, ժամը 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի, ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության եւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների համատեղ ընդլայնված նիստ: Ըստ ամենայնի, ԲՀԿ նիստում կընդունվի հայտարարություն՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի ելույթի, կամ Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդես կգա պատասխան ելույթով: Հիշեցնենք, երեկ այս թեմայով ելույթ էր ունեցել նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ մասնավորապես ասել. «Գնդակն իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող վազելով հասնեն էդ գնդակին»։ serzhcarukyan1 serzhcarukyan2 Awarding ceremony of the sportsmen and coaches serzhcarukyan4 serzhcarukyan5 serzhcarukyan6