Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Մարզեր

Ոստիկանության Արթիկի բաժին հիվանդանոցից հաղորդվել էր, որ սննդային տոքսիկոինֆեկցիա ախտորոշմամբ Նոր Կյանք գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1965թ. ծնված Զինա Հովհաննիսյանը, 1992թ. ծնված Տարոն Սուվարյանը, 1930թ. ծնված Սիրանուշ Գրիգորյանը, 1988թ. ծնված Ռուզաննա, 1967թ. ծնված Նատալյա, 1999թ. ծնված Հովհաննես, 1994թ. Աննա եւ 1990թ. ծնված Մելինե Գալստյանները։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նշված գյուղում իրենց հարազատի հուղարկավորության արարողությանը մասնակցելու ժամանակ, հավի ազդրիկներ եւ երշիկեղեն ուտելու հետեւանքով։

Քննությունը վարում է դատախազությունը։