Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հազարավոր գյուղացիներ դատի տակ են» (տեսանյութ)

Տնտեսություն
c7968ba2c2fe0a81ce80c721d6cef6df

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարի գյուղացիները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն բանջարեղենի մշակմանը՝ լոլիկի, սմբուկի, պղպեղի, որոնց մշակումը վերջին երկու-երեք տարվա ընթացքում հետընթաց է ապրել։ Հրաչ Բերբերյանը նաև հույս հայտնեց, որ այս տարի պտղաբուծությունը ևս կզարգանա, քանի որ նրա գնահատմամբ՝ եղանակային պայմանները բարենպաստ են։ Անդրադառնալով նաև ոլորտում առկա խնդիրներին, նա նշեց, որ գերխնդիր է հանդիսանում ոռոգման համակարգի հետ կապված հարցը։ Պարոն Բերբերյանի տեղեկացմամբ՝ իրենք դիմել են գյուղնախարարությանը՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, որը պետք է վերահսկի գյուղացի- Ջրօգտագործողների միություն (ՋՕ) հարաբերությունները։ «ՋՕ-երը երբ ենթարկվում էին Ջրային կոմիտեին, 2005թ-ին մի օրենք է ընդունվել, որտեղ նշված է, որ գյուղապետերը չեն կարող մասնակցել ՋՕ-երի խորհրդի նիստերին, այսինքն մեկուսացրել են գյուղացուն, բայց չէ՞ որ գյուղապետը կարող էր վերահսկել ՋՕ-ի աշխատանքը գյուղում։ Իսկ 2011թ-ին էլ օրենք են ընդունել, որ Ջրառը ջուր կարող է վաճառել միայն ՋՕ-երին։ Այդ իսկ պատճառով մենք այսօր բազմաթիվ բողոքներ ունենք Արմավիրի Շենիթ ՋՕ-ից, հազարավոր գյուղացիներ դատի տակ են , այսինքն նույն միության անդամ ֆերմերներին ՋՕ-ն դատի է տալիս , ով ա սենց բան տեսել»,-շեշտում է նա, հավելելով , որ ջրամատակարարման համակարգում պետք է լինի մրցակցություն, ինչի ուղղությամբ իրենց ագրարագյուղացիական միավորումը քայլեր է ձեռնարկում։ Ըստ Հրաչ Բերբերյանի՝ ծանր խնդիր է  նաև բանկերի հետ ֆերմերների հարաբերությունները։ «Բանկերը հիմնականում առաջարկում են արտարժույթով վարկեր , իսկ գյուղացին էլ չի համաձայնում՝ ձեռնտու չի։ Այստեղ էլ են առկա բացասական երևույթներ, քանի որ բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսը»։ Անդրադառնալով նաև ԵՏՄ-ի կազմում գյուղմթերքների արտահանման հարցին, պարոն Բերբերյանը նկատեց, որ ռուսական շուկան մեզ ընձեռում է լայն հնարավորություններ, արտահանման և սպառման ծավալների աճ ։ Նրա խոսքերով՝ արտահանման ծավալները կաճեն, պարզապես պետք է վերացնել փաստաթղթաշրջանառության երկար և դժվարին ճանապարհը, որի արդյունքում կմեծանա նաև արտահանումների քանակը։ «Եթե ծիրանի բերքը կայուն լինի, ապա ծիրան կարտահանենք, արդեն 3-րդ տարին է, որ կարտոֆիլ ենք արտահանում, և ինչու չէ, կսկսենք նաև թարմ բանջարեղեն արտահանել, քանի որ այստեղ ևս լուրջ ապագա ենք տեսնում»,-եզրափակեց նա։