Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց

Սպորտ
aronyan1

Շվեյցարական Ցյուրիխում ընթացող շախմատի մրցաշարում  անցկացվում են դասական շախմատի վերջին, 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանն այսօր սեւերով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Երկու ժամում շախմատիստները կատարեցին 44-ական քայլ, իրար ետեւից փոխանակեցին ծանր խաղաքարերը եւ մնացին միայն զինվորներով: Արդյունքում, կողմերը գրոսմայտերական ոչ-ոքի արեցին, որն ավելի ձեռնտու էր Հիկարու Նակամուրային, որը վաստակեց 6 միավոր եւ բարձրացավ առաջին հորիզոնական: Լեւոն Արոնյանն իր անվան դիմաց գրանցել է 4 միավոր եւ առայժմ գտնվում է միջին հորիզոնականներում: Վաղը շախմատիստները կմրցեն արագ շախմատում, որի միավորները կհաշվեն դասական եղանակով (հաղթանակի համար կտրվի 1, ոչ-ոքու համար՝ 0,5 միավոր): Լեւոն Արոնյանը առաջին տուրում կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ, ապա Վիշվանաթան Անանդի, Վլադիմիր Կրամնիկի, Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ: Մրցանակային տեղ գրավելու համար մեր շախմատիստը պետք է ձգտի միմիայն հաղթանակի: