ՉԿԱՌՈՒՑԵՑԻՐ` ԿՄՆԱՍ ԱՆՏԱՆԻՔ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 2 տարում Գյումրիում պետական ֆինանսավորմամբ բնակարանաշինություն չի իրականացվել: Անօթեւաններին բնակարանով ապահովելու խնդիրը փորձ է արվել լուծել բնակարանների գնման վկայագրերով: Եւս մեկ տարբերակ է անհատական բնակարանաշինությունը:
Այս տարի աննախադեպ ցուցանիշ է գրանցվել՝ 98 բնակչի թույլատրվել է սկսել անհատական բնակարանի կառուցում: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանի խոսքերով, ոչ մի տարի իրենք այդքան չեն ընդառաջել բնակիչներին եւ չեն խրախուսել անհատական բնակարանաշինությունը, որքան այս տարի:
Դրա պատճառն այն է, որ պետական բնակարանաշինական ծրագիր ոչ այս տարի, ոչ էլ անցյալ տարի մարզում չի իրականացվել եւ ամենայն հավականությամբ չի լինի նաեւ հաջորդ տարի:Ըստ պաշտոնյայի, իրենք ընդառաջում են տրված դիմումների 98 տոկոսին: Բացառություն են կազմում միայն այն դիմումները, որոնց տերերը ցանկություն են հայտնում անհատական բնակարան կառուցել չթույլատրված վայրերում: