Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրավեց 4-րդ տեղը

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Ցյուրիխում ավարտված մրցաշարում զբաղեցրեց 4-րդ տեղը:   Այսօր կայացած արագ շախմատի մրցաշարում մեր գրոսմայստերը գերազանց սկսեց եւ երկու հաղթանակ տոնեց մեկնարկում: Սակայն երրորդ տուրում, Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայում, Լեւոն Արոնյանը հաղթական դիրքը չիրացրեց, իսկ վերջում անգամ պարտություն կրեց:   Դրանից հետո նա երկու ոչ-ոքի արեց, ընդհանուր հաշվարկով վաստակեց 7 միավոր եւ միայնակ գրավեց 4-րդ տեղը՝ ետ մնալով հնդիկ Վիշվանաթան Անանդից , ամերիկացի Հիկարու Նակամուրայից եւ նույն Կրամնիկից: