Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կրկին եզրափակեց աղյուսակը

Սպորտ
sport-borba4

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Մեր ընտրանին, որը մրցումներին ներկայացել էր երկրորդ կազմով, խմբային փուլում իրար ետեւից պարտվեց Թուրքիայի (2:6), Ռուսաստանի (1:7) ու Հունգարիայի (3:5) ազգային թիմերին եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այսօր կայացած 7-8-րդ տեղերի համար մրցամարտում Հայաստանի հավաքականը 2:6 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ անցած տարի նույն խաղարկությունում մեր ընտրանին նույնպես զբաղեցրել էր վերջին` 10-րդ տեղը: