A
A
Մեր աթլետները ավարտում են թուրքական հավաքը
Հայաստանի աթլետիկայի հավաքականն այսօր կավարտի իր ուսումնամարզական հավաքը, որը փետրվարի 8-ից անցկացնում Թուրքիայում: Մեր աթլետներն այժմ նախապատրաստվում են փետրվարի 21-ին Ստամբուլում մեկնարկող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Սա կլինի նրանց երկրորդ լուրջ փորձությունն այս տարում: Մինչ այդ Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցել էր Թեհրանում կայացած «Արևածագի 10 օրեր» մրցաշարին, որտեղ մեր մարզուհիները նվաճել էին 5 մեդալ: