Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոլ Սմիթը խոստացել է քոթակել Արթուր Աբրահամին

Սպորտ
սմիթ

WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն, 34-ամյա  Արթուր Աբրահամը, այսօր Բեռլինում կանցկացնի հերթակամ մրցամարտը եւ կփորձի պահպանել իր տիտղոսը: Նրա մրցակիցը 32-ամյա բրիտանացի Փոլ Սմիթն է, որը նախորդ մարտում պարտվել էր հենց մեր հայրենակցին: Ի դեպ, պարտվող կողմը չէր համաձայնել մրցավարների հաշված միավորների հետ եւ անընդհատ ռևանշ մրցամարտ էր պահանջում: Արթուր Աբրահամն ի վերջո ընդունել է մարտահրավերը եւ այսօր կրկին մրցելու է բրիտանացու հետ: Երկու բռնցքամարտիկները լրջորեն են նախապատրաստվել մենամարտին: Արթուր Աբրահամը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ նոկաուտի կենթարկի իր մրցակցին, իսկ Փոլ Սմիթը խոստացել է պարզապես քոթակել Աբրահամին ու նվաճել չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 45 մենամարտ, որոնցից հաղթել է 41-ում (28-ը՝ նոկաուտով), իսկ Փոլ Սմիթը 39 մարտերում տարել է 35 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով): Ուստի, կողմերի հերթական անհաջողությունը կլինի թվով հինգերրորդը պրոֆեսիոնալ ռինգում: Բուքմեյքերները ավելի շատ հավատում են հայազգի բռնցքամարտիկի հաղթանակին, որի համար դրանք նախատեսել են 1,20 գործակից: Փոլ Սմիթի հաղթանակը գնահատել են 4,30, իսկ ոչ-ոքին՝ 25.00 գործակից: