Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանը ցույց տվեց 45-րդ արդյունքը

Սպորտ
դահւկ

Շվեդիայի Ֆալուն քաղաքում շարունակվող դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն այսօր մասնակցեցին տղամարդկանց սկիաթլոնի (15 կմ ազատ + 15 կմ դասական ոճ) մրցումներին: Հայաստանից մեկնարկի ելավ երկու դահուկորդ: Սերգեյ Միքայելյանն առաջին 15 կիլոմետրերից հետո զբաղեցնում էր 35-րդ տեղը, սակայն մեր մարզիկը երկրորդ կեսն ավելի դանդաղ անցավ եւ ի վերջո 66 մասնակիցների մեջ զբաղեցրեց 45-րդ տեղը: Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արթուր Եղոյանը, մոտ 5 րոպեով ետ մնաց իր թիմակցից եւ մրցավազքն ավարտեց 55-րդ հորիզոնականում: