Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը

Սպորտ
artur

WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, կրկին պաշտպանեց իր տիտղոսը: Անցած գիշեր Բեռլինում կայացած չեմպիոնական մրցամարտում 34-ամյա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հաղթեց բրիտանացի Պոլ Սմիթին, որը ռեւանշ մարտ էր պահանջել անցած տարի կրած պարտությունից հետո: Մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Արթուր Աբրահամին՝ 116:112, 117:111, 117:111: Այդպիսով, հայազգի բռնցքամարտիկը տարավ իր թվով 42-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ պաշտպանեց չեմպիոնական գոտին: artur1 artur2 artur3