Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Մոսկվայում է

Սպորտ
sport-futzal

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Մոսկվա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր ընտրանին Մոսկվայում կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ընթացքում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներում կմրցի տեղի առաջատար թիմերի` «Միտիշիի», «Պրոգրեսի» եւ «Յամալի» հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 18-21-ը Խորվաթիայում կմասնակցի ֆուտզալի Եվրոպայի 2016թ առաջնության հիմնական փուլի մրցաշարին, որտեղ դաշտի տերերի թիմից բացի, հանդես կգան նաեւ Սլովակիայի եւ Թուրքիայի ընտրանիները: