Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր պարագայում իշխանությունը չի կարողանա կիրառել ընդդիմության դեմ իր վարչական, ուժային լծակները (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
8271032c6a2904041878a8f77ec905d9

«Ա1+»-ի զրուցակիցն է հայաստանյան քաղաքականության վետերան Վիգեն Խաչատրյանը։ Ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել իշխանափոխության Հայաստանում։ Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ նախագահական ընտրություններում ՀՀ-ում որպես կանոն գործող նախագահները պարտվում են. «Թե ինչու չի գալիս հաղթող թեկնածուն, կարծում եմ՝ մտածելու շատ հարցեր կան, բայց դա հասարակության հետ եմ կապում. հասարակությունն ուզում է փոխվի գործող իշխանությունը, բայց կարծես պատրաստ չէ, որ նորություն հաստատվի երկրում»։ ՀՀ-ում, ըստ զրուցակցի իշխանության այնպիսի մի կերպ է իրացվում, որն ուղղված է իշխանավորների բարեկեցությանը, ոչ թե հասարակության բարիքների ստեղծմանը. «Խնդիրը սրա մեջ է, եւ եթե ՀՀ-ում ձեւավորվի այնպիսի մի հոսանք, որն անկեղծորեն կձգտի ընդհանուր բարօրությանը, ոչ թե սեփական, նա անպայման կփոխվի»։ Ո՞ր պարագայում իշխանությունը չի կարողանա կիրառել ընդդիմության դեմ իր վարչական, տնտեսական եւ ուժային լծակները։ «Այն պարագայում, երբ հասարակությունը կփոխվի, հասարակության կողմից պիտի հակազդեցություն լինի բիրտ ուժի դեմ, վստահ եմ, որ այդ  շերտը կառաջանա»։