A
A
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխա «թունավորում» ախտանիշներով տեղափոխել է ԲԿ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։
Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը և թե որ դպրոցից են տեղափոխվել։ Հնարավոր է՝ երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներից մեկը։