16 ՏՈՆՆԱ ՋՈՒՐ ԿՐԱԿԻ ՎՐԱ
Աջակցիր «Ա1+»-ինՆախօրեին 18.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Ղանդիլյան 54 հասցեում: Բռնկվել է տան մանսարդային հատվածը եւ կրակը արագորեն տարածվել է:
Բնակիչներն անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն:
Դեպքի վայրում աշխատել է 3 հրշեջ ավտոմեքենա` օգտագործելով 16 տոննա ջուր: Արդյունքում կրակը տեղայնացվել է, իրականացվել են հրդեհաշեջման աշխատանքներ:
Ըստ Ցայգի, հրդեհի բռնկման պատճառների մասին բնակիչները ներկայացնում էին տարբեր կարծիքներ: Ոմանք ասում էին, թե հրդեհը բռնկվել էր լարման տակ գտնվող էլեկտրահաղորդալարերի շփումից, ոմանք էլ կասկածանքով խոսում էին ինչ-որ խուլ պայթյունի մասին:
Իրական պատճառները պարզելու համար տեղում աշխատում էր օպերատիվ մասնագիտական խումբ: Բարեբախտաբար, տուժածներ չկա, կորուստը միայն նյութական է: