Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՒՍԱՆԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՎ

Մարզեր

Գյումրիում Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լրագրության սեկտորում ստեղծվել է տեխնիկապես հագեցած նոր լսարան: Այն հնարավորություն է տալիս բաժնի շուրջ 100 ուսանողների ավելի մոտ գտնվել հեռուստառադիոլրագրությանը եւ ստանալ ոչ միայն տեսական, այլեւ գործնական գիտելիքներ:

Հեռուստառադիոլսարանը հագեցած է ամենաանհրաժեշտ տեխնիկայով, դա հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել նկարահանումներ եւ մոնտաժ: Լսարանը ստեղծվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանագի գյուղատնտեսության եւ մեխանիկայի համալսարանի, ժուռնալիստիկայի ինստիտուտի եւ Գյումրիի մանկավարժական ինսիտուտի լրագրության սեկտորի համատեղ համագործակցության շնորհիվ:

Այն սկսվել է 2004թ-ից, որի արդյունքում բացվել է բաժնի համար խիստ անհրաժեշտ 2 լսարան՝ 21 համակարգիչներով` համակարգչային լսարանը եւ տեսառադիոմոնտաժի կաբինետը: Այս մասին հաղորդում են Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: