A
A
Հաստատվեց Վահագն Դավթյանի անվան տարրը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի համապատասխան հանձնախումբը հաստատել ու տարրերի դասակարգման ցանկում գրանցել է հայաստանցի մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անունով նոր տարրը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից: Անցած տարի Քաթարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում աշխարհում առաջինը կատարեց կախ վիճակից ուղիղ մարմնով, ուժով առաջ շրջումով խաչ տարրը: Նախկինում նմանատիպ գրանցում են ստացել Հրանտ Շահինյանի (նժույգթափ), Ալբերտ Ազարյանի (օղակների վրա), Արթուր Հակոբյանի (հենացատկ) եւ Վահագն Ստեփանյանի (նժույգթափ) անունով տարրերը: