Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն Արամ Դանիելյանի պաշտոնը իջեցրեց

Սպորտ
sport-hajastan-151

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Դանիելյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը մինչ այդ գլխավորում էր Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը: Նրա օգնական է նշանակվել «Կիլիկիայի» նախկին ֆուտբոլիստ Սարգիս Մովսիսյանը: Ի դեպ, Հայաստանի 15 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելեւրը այսուհետ կգլխավորի մեր 19 տարեկանների ընտրանին: