ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԿՆԻԿՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԵ՞ՆՔ
Աջակցիր «Ա1+»-ինԱՊՀ երկրների հեռուստատեսություններից ամենափոքր բյուջեն ունի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը, որին 2006 թվականին կհատկացվի 3,1 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ գումարը աճել մոտ 70 մլն դրամով:
ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից տեղեկացանք, որ Հանրային հեռուստատեսությանը տրվելիք գումարը կկազմի շուրջ 2 մլրդ 100 մլն: Ադրբեջանում Հանրային հեռուստատեսությունը 10 անգամ ավելի շատ գումար է ստանում բյուջեից: 2006 թվականի հանրային ռադիոյին կտրվի 600 մլն դրամ, գումարներ կհատկացվեն բնականաբար խորհրդի պահպանմանն ու խորհրդի անդամների աշխատավարձերի վրա:
Ի դեպ, կոմերցիոն եկամուտը 30 տոկոսով հաջորդ տարի կաճի եւ Հանրային հեռուստատեսությունն արդեն նախատեսել է 2 մլրդ 600 միլիոնանոց բյուջե: Նկատենք, որ նախատեսվող պրոեկտներից ամենահետաքրքրականը թերեւս «Տիկնիկներ» ծրագիրն է, որ ռուսական «Կուկլի» ծրագրի հայկական տարբերակն է, եւ ծրագիրն իրականացվում է ՀՏՎ-ի հետ համատեղ: Սա բավականին հետաքրքիկր զենք կլինի Հանրային հեռուստատեսության ձեռքում նախընտրական շրջանում: Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն: