Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանին փաստաթուղթ են ներկայացնելու (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-cex

Մարտի 28-ին Փարիզում տեղի է ունենալու Արեւմտահայերի 4-րդ համագումարը։ Համագումարի կազմակերպիչները մտադիր են ընդունել Թուրքիայի կառավարությանն ուղղված պահանջագիր։ Արեւմտահայերի ազգային համագումարի քարտուղար Սեւակ Արծրունին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե ինչ է ուզում սփյուռքը, թող ներկայացնի իր փաստաթղթերը, նշեց. «Ճիշտ ժամանակին համարյա մեկ շաբաթ հետո այդ փաստաթուղթը Փարիզում քվեարկվելու է Արեւմտահայոց ազգային համագումարի կողմից»։ Համագումարը նախատեսվում է անցկացնել մարտի 28-29-ը: Առաջին օրը նվիրված է լինելու ելույթներին եւ քննարկումներին, իսկ մյուս օրվա երկրորդ կեսին կկազմակերպվեն քվեարկությունները: Նրա խոսքերով՝ իրենց նպատակն էր մինչև ապրիլի 24-ը Թուրքիային ներկայացնել արևմտահայերի իրավական պահանջագիրը, որը մեկ նախադասությամբ կարելի է ձևակերպել «Արևմտահայերը պահանջում են իրենց ժողովրդագրական և քաղաքակրթական ներկայությունը վերականգնել պատմական հայրենիքում»: