Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐՏԻՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Մարզեր

Հաշվի առնելով այն փաստը, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առաջիկա ընտրություններում պայքարելու է երեք թեկնածու, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը որոշել էր ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ուղիղ եթերում հեռուստաբանավեճ կազմակերպել` երեք թեկնածուների մասնակցությամբ:

Երկարատեւ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ քննարկմանը մասնակցելու առաջարկն ընդունել են քաղաքապետի թեկնածուներ Վարդան Ղուկասյանը եւ Մարզպետունի Մարգարյանը, իսկ քննարկմանը մասնակցել հրաժարվել է քաղաքապետի թեկնածու Մարտին Սուքիասյանը:

Թեեւ նախապես հայտարարվել էր կազմակերպվելիք հեռուստաբանավեճի մասին, այնուամենայնիվ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր հայտարարություն է տարածել, համաձայն որի այդ հանդիպումը չի կայանա: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «Ասպարեզ» ակումբը համոզված է. «այդ հաղորդումն էական նշանակություն կունենար ընտրողների առավել որակյալ կողմնորոշման գործում»: