A
A
ՄԱՐՏՈՒՆԵՑԻՆԵՐԸ «ՈՉ» ԵՆ ԱՍՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր «Արդարություն» դաշինքի պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ հանդիպել են Վարդենիսի եւ Մարտունու բնակիչների հետ: Հանդիպումներին մասնակցել են 400-500 մարդ:
Ըստ «Արդարության» պատգամավորների, մարդիկ բացասաբար են տրամադրված սահմանադրական հանրաքվեին, թեեւ հասարակական ակտիվությունը, ինչ խոսք, զիջում է ընտրական ակտիվությանը:
«Հանդիպումները ցույց են տալիս, որ նույնիսկ առանց սահմանադրական փոփոխությունների բովանդակության մեջ խորանալու մարդիկ «ոչ» են ասում: «Ոչ» ասելով փոփոխություններին, մարդիկ «ոչ» են ասում անարդարություններին, անօրինականություններին, իրենց վատ պայմաններին, եւ վերջապես՝ իշխանություններին»,- մեզ հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: