ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ «ԼԻՄՈՒԶԻՆԸ» ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին«Ագրո» հոլդինգում ծնվել է «լիմուզին» ցեղատեսակի առաջին հայկական հորթը: «Ադապտացիան նորմալ է անցել, նշանակում է՝ կարող ենք ներդրումն ընդլայնել եւ բազմացնել»,- այսօր այդ մասին հայտարարեց «Ագրո» հոլդինգի հիմնադիր Գոռ Խեչոյանը:
Ֆրանսիայից անցյալ տարի ադապտացման համար Հայաստան են ներկրվել «լիմուզին» ցեղատեսակի 45 գլուխ անասուններ: Ներկրվածները պետք է սովորեն տեղական կերերին, հիվանդություններին եւ կլիմայական պայմաններին: Նշենք, որ «լիմուզին» ցեղատեսակը մսատու կովեր են: Ըստ Խեչոյանի` ծախսը նույնքան է, ինչքան տեղականինը, միայն քաշն է շատ:
Ի դեպ, Գոռ Խեչոյանը հավաստիացրեց, որ արտերկրում այս տեսակի մսի կիլոգրամն արժե 40 դոլար: Իսկ մեզ մոտ դեռ մի քանի տարի հետո են վաճառքի հանվելու: Գինը շուկայականից մի քիչ բարձր կլինի՝ 15-30%-ով: Սակայն երբ գլխաքանակը մեծանա, գինը կիջնի: